Երևան

Օդում փոշու աղտոտվածության մակարդակն աստիճանաբար նվազում է. Երևանի քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

Օդում փոշու աղտոտվածության մակարդակն աստիճանաբար նվազում է. Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է դարձել: 

Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության պարագայում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:

Օդի որակը դիտարկող սարքերով արձանագրված տվյալներին հնարավոր է հետևել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով. առցանց հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում