ՄՈՍԿՎԱ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 17354.32 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7130.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 8026.69 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 1047.09 կետ: