Երևան

Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով

1 րոպեի ընթերցում

Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից,  ընդգծելով, որ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն լեզուներով մայրաքաղաքի հյուրերը կլսեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին:

Միևնույն ժամանակ չորս լեզով հասանելի են նաև երթուղիների քարտեզները:

Ավելացել է ևս երկու երթուղի, որոնք անցնելով հյուրերը կտեսնեն Երևանի 70 տոկոսը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում