Հայաստան

AN Media-ն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում

3 րոպեի ընթերցում

AN Media-ն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AN Media անկախ ժամանցային ընկերությունը, որը մասնագիտացած է ֆիլմերի դիստրիբուցիայով, ներդրումներով և արտադրությամբ, ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում: Այս ձեռքբերումը հայկական կինոարտադրության զարգացմանը միտված ընկերության տնտեսական ներդրման վկայությունն է։ 

Երևանում հիմնված AN Media-ն ԱՊՀ և Բալթյան երկրների հանդիսատեսին ներկայացնում է բարձրակարգ, ռեժիսորական անկախ ֆիլմեր: Ընկերությունը տարածում է այնպիսի ֆիլմեր, որոնք համատեղում են ստեղծագործական եզակիությունը կոմերցիոն ներուժի հետ: Ամեն տարի AN Media-ն ներկայացնում է մոտ 30 պրեմիերա՝ ինչպես կինոթատրոնային, այնպես էլ թվային՝ ապահովելով, որ համաշխարհային կինոյի ամենավերջին ու մեծագույն գործերը հասնեն հանդիսատեսին:

«Մեզ համար պատիվ է ճանաչվել Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը։ Այս կարևոր իրադարձությունը մեր թիմի քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է, որն ուղղված է մեր հանդիսատեսին բացառիկ ֆիլմեր հրամցնելուն: Մենք հավատում ենք մարդկանց ոգեշնչելու և միավորելու կինոյի ուժին և հանձնառու ենք նպաստելու Հայաստանի մշակութային և տնտեսական լանդշաֆտի զարգացմանը: Մեր գործընկերություններն ու ռազմավարական համագործակցությունները վճռորոշ են եղել մեր հաջողության համար, և մենք անհամբեր սպասում ենք մեր շարունակական զարգացմանը և հանրությանն անմոռանալի կինեմատոգրաֆիական փորձառություններ մատուցելուն»,- նշել է ընկերության հիմնադիր Արամ Հովհաննիսյանը։

AN Media-ն ռազմավարական գործընկերություններ և գործարքներ է մշակել միջազգային ամենահուսալի վաճառատների և արտադրող ընկերությունների հետ, որոնք AN Media-ին հնարավորություն են տվել հաղորդակցվել ամենաարդի և տպավորիչ բովանդակությունը: Ընկերության գործընկերների թվում են A24-ը, Black Bear International-ը, NEON Rated International-ը, Charades-ը և այլն:

Ընկերության վերջին ֆիլմը՝ A24-ի «Կայսրության անկումը», որի գլխավոր դերակատարը Քիրսթեն Դանստն է, դարձել է ամենահաջող ֆիլմերից մեկն է ԱՊՀ-ում վերջին վեց ամսվա ընթացքում դրամարկղային ցուցադրությունների տեսանկյունից: Մյուս նախագիծը՝ արաբալեզու Falcon Films-ի նոր «Ինքնամոդուլյացիա» սերիալը, վերջերս ներկայացվել է Amazon Prime-ում: Այս ամառ ընկերությունը կներկայացնի շատ սպասված ֆիլմ՝ BlackBear-ի «Հոգիներ հավաքողը» Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում