Եվրոպա

Իտալիայի վարչապետ Մելոնին Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

1 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Մելոնին Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որը 5-օրյա պաշտոնական այցով գտնվում է Պեկինում, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին հայտնել է, որ Չինաստանը «կարևոր զրուցակից» է գլոբալ լարվածությունները հասցեագրելու գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։  

«Միջազգային մակարդակով անվստահությունն աճում է, և կարծում եմ, որ Չինաստանն անխուսափելիորեն շատ կարևոր զրուցակից է՝ այս ողջ դինամիկան հասցեագրելու գործում», - ասել է Մելոնին։

Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Իտալիան նույնպես կարող է կարևոր դերակատարում ունենալ Եվրոպական Միության հետ հարաբերությունների հարցում՝ «փորձելով ստեղծել առևտրային հարաբերություններ, որոնք հնարավորինս հավասարակշռված կլինեն»։

Իր հերթին Սի Ծինփինը ողջունել է Պեկինի և Հռոմի միջև «վաղուց հաստատված բարեկամական հարաբերությունները», ինչպես նաև «հանդուրժողականությունը, փոխվստահությունը և փոխադարձ հարգանքը»։

Սա Մելոնիի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Հուլիսի 28-ին Մելոնին հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ և ստորագրել եռամյա ծրագիր՝ ուղղված տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում