Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ և Հարավային Կորեայի միջուկային ծրագրերով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ և Հարավային Կորեայի միջուկային ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով արտգործնախարար Լավրովի խոսքերը։

«Մեկ այլ մտահոգիչ տարր այն է, որ Միացյալ Նահանգները վերջերս Կորեայի Հանրապետության հետ ստորագրել է միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիր», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։ 

Նախարարը հավելել է, որ առայժմ Մոսկվան նույնիսկ չի կարողանում պարզաբանում ստանալ, թե դա ինչ է նշանակում։ 

«Սակայն չենք կասկածում, որ դա լրացուցիչ ահազանգ է առաջացնում», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում