Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չէ, թե ինչ արժեքներ է դավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  Քաղաքապետի համհասկանալի չէ նաև՝ արդյոք շարժման անդամները կիսում են ժողովրդավարական արժեքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։  

Քաղաքապետը նշեց, որ ինքը վստահ է իր քաղաքական ուժի գաղափարախոսության վրա, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ 

«Վստահ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը՝ իմ և վարչապետի գաղափարախոսությունը։ Շատ բացահայտ է, թե մենք ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքը անում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչ նշանակություն ունեն ժողովրդավարության արժեքները մեզ համար։ Ինձ համար հասկանալի չեն բեմում (խմբ․ խոսքը «Տավուշը հանուն հայրենքի» շարժման մասին է) գտնվող մարդկանց արժեքները։ Վստահ չեմ, որ նրանք ժողովրդավարության արժեքները կիսում են, վստահ չեմ, որ նրանց օրակարգն այս երկրի և այս երկրի ժողովրդի շահերից է բխում։

Ես վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու, և մի օր, վստահաբար, ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է։ Բայց ես վստահ չեմ, որ այսօր կան այդ ուժերը, որոնք այդ նույն տրամաբանությունն ու ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,-ասաց Ավինյանը։ 

Հայերեն العربية Español Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան