Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք հիմա Երեւանում տրանսպորտի տոմսային համակարգի փորձարկման փուլում ենք գտնվում: Տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում և լուծում՝ մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը: Մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով տոմսը միանգամից գնելու: Նաեւ ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորությունը:  Մենք ուզում ենք, որ ամբողջ համակարգը պատրաստ լինի, որպեսզի մենք վստահ լինենք, որ բոլոր խնդիրները լուծված են՝ մինչեւ համակարգի ամբողջական ներդրումը»,- նշեց քաղաքապետը։ 

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանն ասաց, որ նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի։

«Այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար, գուցե, ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել։ Բայց, վստահաբար, ընդհանուր տրանսպորտային համակարգի և մարդկանց հարմարավետության էական բարեփոխում է լինելու»,- եզրափակեց Ավինյանը։ 

Հայերեն English Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով