Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 հուլիս,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանի, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի ասուլիսը։ Թեմա․ մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։

Ժամը 14:30-ին Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա ասուլիսով: Կարեն, Հայկ Բադալյան, Հայկ Հարությունյան, Հովհաննես Մկրտչյան

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների իրավունքների վիճակը» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյան:

 

Մշակույթ

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանում (Տերյան 72) կնշվի հայ բանաստեղծ Զահրատի 100 ամյակը։ Հանրային դասախոսությամբ հանդես կգա արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։ Գրադարանում կծանոթանաք նաև Զահրատի ստեղծագործություններին նվիրված ցուցադրությանը։

 

 

 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ