Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»։

Մեթյու Միլլերը նաև հավելել է, որ ինչպես արդեն ասվել է Միացյալ Նահանգների կողմից, Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ժամանակը եկել է։

«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով հասնել համաձայնության», - նշել է Պետքարտուղարությանը խոսնակը:

  

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին