Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը

1 րոպեի ընթերցում

Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որ շարժվում էր  դեպի Գազա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին  X-ի միկրոբլոգում  հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին։

«Իսրայելական զորքերը ծանր կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել», - գրել է Լազարինին՝ հավելելով, որ  միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրում էին ՄԱԿ-ի նշանները։

Լազարինի խոսքով՝ մեքենաներից մեկը խոցվել է առնվազն հինգ փամփուշտով, երբ կանգնած է եղել անցակետի դիմաց, մեքենան խիստ վնասվել է և ստիպված է դուրս գալ շարասյունից։

Նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցների  նման տեղաշարժերը համակարգված են իրականացվում՝ Իսրայելի իշխանությունների հաստատմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում