Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը

2 րոպեի ընթերցում

Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պակիստանի հարկաբյուջետային դատարանը յոթ օրով երկարացրել է նախկին վարչապետ և «Թեհրիք-է-Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Իմրան Խանի և նրա կնոջ՝ Բուշրա Բիբիի կալանքը՝ պետական գանձարանից զարդեր յուրացնելու համար իշխանության չարաշահման մեղադրանքով հետաքննությունը շարունակելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 15-ին կոռուպցիոն հանցագործությունները հետաքննող Ազգային հաշվետվողականության բյուրոյի պահանջով նրանք ութ օրով բերման են ենթարկվել։

 Նոր մեղադրանքով կալանավորումը պաշտոնական պատճառ է ամուսնական զույգի բանտում մնալու ժամկետը երկարաձգելու համար։ Այդ ժամկետը պետք է ավարտվեր այն բանից հետո, երբ Իսլամաբադի դատարանը հուլիսի 13-ին անվավեր ճանաչեց ամուսնության օրենքը խախտելու մասին դատավճիռը։

Պակիստանի նախկին վարչապետը բանտարկություն էր կրում ընթացիկ տարվա սկզբին դատարանների կողմից կայացված երկու դատավճիռներից հետո:

Հունվարին քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական ​​գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով, իսկ փետրվարին Խանը և նրա կինը 7 տարվա ազատազրկման են դատապարտվել անօրինական ամուսնության մեղադրանքով։ Երկու դատավճիռներն էլ ավելի ուշ անվավեր են ճանաչվել Պակիստանի դատարանների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում