Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 

ԱՆՈՆՍ

22 հուլիս,  2024            

 

ՀՀ նախագահական

 

ՀՀ ԱԺ

 

ՀՀ կառավարություն

 

ՀՀ նախարարություններ

 

Պետական կառույցներ

Ժամը 9։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհդակցություն

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա) Ժողողրդավարական ուժերի հարթակը, հանձին «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քննարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նպատակահարմարության հարցը և Եվրոպայի հրապարակում հանդես կգա հայտարարությամբ։

 

Սևանա լճի ափին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում կկայանա Էներգետիկայի փոխակերպման և ձեռներեցության երկօրյա համաժողով (ETES 24), որը կազմակերպում է Shtigen Group-ը՝ Startup Armenia Foundation-ի հետ համագործակցությամբ: «Նորարարարության խթանումը՝ հանուն կայուն ապագայի» խորագրով այս ֆորումի նպատակն է վեր հանել էներգետիկ ոլորտի խնդիրները, բազմակողմանիորեն քննարկել և դրանց լուծման ուղղությամբ մշակել ճանապարհային քարտեզ։ Համաժողովին կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար փորձագետներ։ Shtigen Group, Արման Շեկյան, հեռ. 095-747678:

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ի՞նչն է միավորում Հայաստանին ու Արկտիկային» թեմայով: 2024 թվականի մարտին Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսը, որը համարվում է եզակի միջբուհական նախագիծ Ռուսաստանում։ Օրերս «Արկտիկայի թիմ» էքսպեդիցիոն կորպուսի արշավախումբը ժամանեց Երևան։ Ի՞նչ ընդհանրություններ ունի մեր երկիրը Արկտիկայի հետ, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու ուսանող-կամավորները Հայաստանում, այդ մասին կպատմեն՝ «Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսի արշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը, Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի մամուլի ծառայության ղեկավար Արտեմի Պետրուխինը, արշավախմբի մասնակից Ելենա Պանֆիլովան։

 

Մշակույթ

Ժամը 12:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում (Աբովյան փող., 14 շենք) տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները կամփոփեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023-2024թթ. համերգաշրջանը‚ ինչպես նաև հունիսին ԱՄՆ-ում կայացած համերգային հյուրախաղերը։

 

Ժամը 13:00-ին Լենինգրադյան 52 հասցեում տեղի կունենա բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի հուշատախտակի բացման արարողությունը Հայաստանի գրողների միություն

 

 

 

Հոգեւոր

 

Սպորտ

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում