ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

2 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝

·         ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում,

·         մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում,

·         ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,

·         էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:

Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում