Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
3 րոպեի ընթերցում
![Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/19/kJlnpsflR1fmJMqFAE6mCx7q5OS0yxUqvb7SE3y7.webp)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, Հայաստանին վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության բանակցությունների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնի հայտարարությունները X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Էմանուել Մակրոնը նշել է․ «Եթե նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը։ Եթե ես ճիշտ եմ հիշում, եթե սխալ եմ, ուղղեք ինձ, Ադրբեջանը 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց»։
President @EmmanuelMacron
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ If you look at the past decade, it seems that Azerbaijan did equip itself much more than Armenia. And if my memory is right, but correct me if I am wrong, Azerbaijan did launch a war, and a terrible one, in 2020. pic.twitter.com/vcbrIyPSFa
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ նորմալ է, երբ Փարիզը պարզապես պատասխանում է ինքնիշխան երկրի՝ Հայաստանի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից:
President @EmmanuelMacron on French weapons deliveries to Armenia.
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ It is normal to just answer the request of a sovereign country which wants to equip itself and feels it can be agressed by another one. pic.twitter.com/pKCAVXqB2d
«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասին:
President @EmmanuelMacron
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ The perspective of Armenia is peace, the perspective of France is peace, I do hope the perspective of Azerbaijan is peace. And if the two countries finalize a peace treaty, we will back such a treaty. pic.twitter.com/ElHw6UZaIg