ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ։ 

«Արմենպրես»-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է բավական առաջ ընթանալ այդ ուղղությամբ։ Մենք սպասում ենք պաշտոնական Երեւանի հետագա քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»,- ասել է Զախարովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում