Պետական կառույցներ
ժամը 15։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա բելգիահայ թավջութակահար, Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի ասուլիսը։ ԹԵՄԱ․- Կապանի միջազգային երաժշտական փառատոն - 2024․ արդյունքների ամփոփում։ Հրավիրում ենք լուսաբանման: +374 91 62 18 38
Ժամը 09:30-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա Հայագիտական միջազգային կոնգրեսի բացումը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Հայագիտական միջազգային կոնգրեսը կանցկացվի հուլիսի 19-22-ը Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ): ՀՀ ԿԳՄՍՆ: Կոնգրեսի շրջանակում հուլիսի 19-ին Մատենադարանի հարակից տարածքում կկազմակերպվի միջազգային հայագիտական գրատոն (էքսպո), հուլիսի 20-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «1 տարվա հավերժություն» խորագրով ցուցադրություն, այնուհետև տեղի կունենա բացօթյա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի։ Հայագիտական միջազգային առաջին կոնգրեսի շրջանակում Տաթևում կկազմակերպվի նաև Մատենադարանի հեղինակած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը Տաթև» խորագրով պատկերագրքի և MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսի շնորհանդեսները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից /ԱԳՆ նախկին շենքի դիմաց/ կմեկնեն Լոռի և Տավուշ, որտեղ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում կկայանա երկօրյա լրագրողական շրջայց: Այցի նպատակն է ծանոթացնել էներգաարդյունավետ արդիականացման ծրագրին տվյալ մարզերի շենքերի օրինակով: Ինչպես նաև ստեղծել հնարավորություն լրագրողների համար զրուցել այդ շենքերում բնակվող քաղաքացիների հետ, ստանալ մեկնաբանություններ ծրագրի փորձագետներից և համայնքային պաշտոնյաներից: Երկօրյա շրջայցի ընթացքում մասնակիցներին կմիանա նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, որը սիրով կպատասխանի լրագրողների հարցերին։
Ժամը 11:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2, 2-րդ հարկ) կկայանա աշհարհահռչակ Zildjian ընկերության և System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի կողմից համահիմնադրված ԱԱԱ Աուդիո ընկերության համատեղ կազմակերպած միջոցառումը՝ Zildjian ընկերության 400-ամյակի կապակցությամբ ընկերության կողմից ավելի քան 60 գործիքների նվիրատվությունը Հայաստանի երաժշտական հաստատություններին ներկայացնելու համար: ԱԱԱ Աուդիո համահիմնադիր և գործառնական տնօրեն Գևորգ Մնացականյան, 094 129957:
Մամուլի ակումբներ
Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ «Հասարակագիտության 8-րդ դասարանի գրքերի մրցույթ. ինչու՞ է մերժվել փորձագետի դասագիրքը» թեմայով։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի Հասարակագիտության 8-րդ դասարանի գրքերի մրցույթի հետ կապված խնդիրներին, դասագրքերի գնահատման չափանիշներին, կրթության փորձագետի մշակած գրքի մերժման պատճառներին ու դրանց՝ հայաստանյան կրթական համակարգի վրա ավելի լայն ազդեցությանը։
Մշակույթ
Ժամը 12:15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ճեպազրույց: Թեմա. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի հուլիսի 24-ին Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Ճեպազրույցին կմասնակցեն. օպերայի մենակատարները՝ ովքեր զարդարում են Լոնդոնի Թագավորական Քովեթ Գարդենի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը. Քրիստինա Մխիթարյան (սոպրանո, Միմի), Նինա Մինասյան (սոպրանո, Մյուզետ), Լիպարիտ Ավետիսյան (տենոր, Ռոդոլֆո), Բոգդան Բաչու (բարիտոն, Մարչելլո), Գուրգեն Բավեյան (բարիտոն, Շոնար), Եվգենի Ստավինսկի (բաս, Քոլեն), Էդուարդ Թոփչյան, դիրիժոր: «Արամ Խաչատրյան»› համերգասրահի ճեմասրահում բաց կլինի նաև Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը՝ որտեղ տեղ են գտել բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից:
Ժամը 18:00-ին Սայաթ-Նովա 7 հասցեում տեղի կունենա քնդակագործ Դավիթ Բեջանյանի և երգչուհի Նադեժդա Սարգսյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացումը:
ժամը 19։00-ին Two Arcs արվեստի հարթակում /Սայաթ-Նովա 5/ կներկայացվի բացառիկ ցուցահանդես՝ նվիրված հայ նշանավոր քանդակագործ Դավիթ Բեջանյանին: Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 19։00-ին: Ցուցահանդես-պատմվածքում կներկայացվեն Բեջանյանի՝ նախկինում չտեսնված արխիվները, արվեստանոցային աշխատանքները, նրա՝ քանդակների ու երաժշտական ստեղծագործությունների ուշագրավ հավաքածուն։