Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։ 

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից», - գրել է Չեխիայի ներկայացուցչությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Մայիսին Գրոնոն նշանակվել էր որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։  

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան