Մարզեր

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

1 րոպեի ընթերցում

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ոսկեհասկ բնակավայրում հուլիսի 16-ին շունը հարձակվել է քաղաքացիների վրա։ Շան հարձակումից տուժած 5 անձ՝ այդ թվում նաև 5-ամյա երեխա, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածներից 4-ը տարբեր վնասվածքներով այս պահին ամբուլատոր բուժում է ստանում, իսկ 5-ամյա երեխան` դեմքի բազմակի պատառոտված վերքերով, տեղափոխվել է Երևան՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։       

 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում