Շվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն գրասենյակ կբացի Ժնևում քաղաքում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապերը զարգացնելու համար: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են կողմերի ներկայացուցիչները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՏԱՍՍ»-ը, այս  մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը)։

 «ՆԱՏՕ-ն գրասենյակ է բացում Ժնևում այնտեղ տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին ներկայացուցչություն ունենալու համար»,-ասվում է հայտարարության մեջ։ 

«Գրասենյակի իրավական կարգավիճակի մասին հուլիսի 15-ին Բեռնում համաձայնագիր են ստորագրել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի տնօրինության ղեկավար Ֆրանց Պերեն և ՆԱՏՕ-ի իրավական հարցերով բյուրոյի տնօրեն Ջոն Սուորդսը»,-նշել է կառավարությունը։

ՆԱՏՕ-ն նաև բաժանմունք կբացի Ժնևում միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատելու համար։ «ՆԱՏՕ-ն Ժնևում բացում է բազմակողմ կապի գրասենյակ՝ այնտեղ տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելու համար»,- ասվում է համաձայնագրում։

 

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը