Մշակույթ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

1 րոպեի ընթերցում

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ֆիլմի համար անհրաժեշտ են 1980-1990-ականների զինվորական հագուստներ, դաշտային համազգեստներ՝ աֆղանկա, սովետական բանակի եռագույն կամ քառագույն կամուֆլյաժներ, ֆրանսիական, ամերիկյան, սիրական բանակի համազգեստներ, մաշվածության աստիճանն էական չէ»,-գրել է Հովհաննիսյանը:

Գրառման մեջ նաև նշվում է՝ եթե կան մարդիկ, որոնք ունեն և կարող են տալ ֆիլմում օգտագործելու համար՝ անվերադարձ, քանի որ հնարավոր է վնասվեն և վերադարձի ենթակա չլինեն, կարող են կապ հաստատել Genetic Production-ի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում