Միացյալ Նահանգներ

Բայդենը Պուտինի հետ բանակցությունների իմաստ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Բայդենը Պուտինի հետ բանակցությունների իմաստ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս պահին դրա իմաստը չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ես պատրաստ չեմ նման շփման, քանի դեռ նա չի փոխել իր գործելաոճը», - հայտնել է Բայդենը։ 

ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ ռուսական կողմն այժմ «հակված չէ» նման բանակցությունների։ 

«Բայց ես պատրաստ կլինեմ խոսել նրա հետ, եթե նա զանգի և պատրաստակամություն հայտնի լուրջ երկխոսության», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Հարցին՝ արդյոք ինքը վստահ է, որ վերընտրվելու դեպքում երեք տարի հետո բավական լավ վիճակում կլինի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարների հետ բանակցելու համար, Բայդենը պատասխանել է. «Ես պատրաստ եմ նման աշխատանքի հիմա և պատրաստ կլինեմ ապագայում»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում