Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանում հեծանվասպորտի միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը կարևորել է հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների փորձն ու շնորհակալություն հայտնել համագործակցության պատրաստակամության համար: 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առողջ ապրելակերպի խթանումն ու մասսայական սպորտի զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են: Այս նպատակով տարբեր մարզաձևերից անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի շարք, այդ թվում՝ խճուղային հեծանվավազքից, որն այս տարվանից կանցկացվի դպրոցականների համար: 

Միշել Նապոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերը սպորտային միջոցառումներ լինելուց բացի նաև նպաստում են երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանը՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների և հյուրերի ամբողջ աշխարհից: Միշել Նապոլիի խոսքով՝ նմանօրինակ մրցաշարերը հայտնի են իրենց բարդ երթուղիներով, գեղատեսիլ, բայց դժվար ճանապարհներով, որոնք հաճախ ներառում են նաև լեռնային բարձունքներ: Միշել Նապոլին նշել է՝ հեծանվային միջազգային համայնքում նմանօրինակ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում:

Բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարը, ըստ նախնական դիտարկումների, կընդգրկի ՀՀ բոլոր մարզերը՝ ավելի քան 130 կմ մրցատարածությամբ: Նախատեսվում է, որ Հայաստանում բազմօրյա մրցաշարը կանցկացվի 2026 թվականին, իսկ մինչ այդ՝ 2025 թվականին, կողմերը կքննարկեն մեկօրյա ձևաչափով միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին