Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է ներդնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Պետական նպաստների մասին» և հարակից 6 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովին ներկայացնելու վերաբերյալ նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 11-ի նիստում զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ։  

«Այս համակարգի ներդրումը բխում է Կառավարության ստանձնած այն պարտավորություններից, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը խրախուսել համար՝ սոցյալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով»,- նշեց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։

Նախարարը նշեց, որ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե նրա եկամուտները պակաս լինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից։ Նա հավելեց, որ նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը։

Ըստ զեկուցողի՝ նոր համակարգով սահմանվում են նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ․ «Օրինակ՝ նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից, կամ եթե ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի»։

Նա հավելեց, որ փոփոխությունների և լրացումների այս փաթեթները 2022 թվականից անցել են հանրային լայն քննարկումներ և առաջարկեց Կառավարությանը հաստատել ներկայացված նախագիծը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ նախագծին և նշեց, որ ցանկացած ընտանիքի աշխատունակ մարդը պետք է աշխատի, և անընդունելի մոտեցում է այն, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի։ Ըստ վարչապետի՝ մարդը կարող է հաղթահարել աղքատությունը միայն աշխատանքի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ամեն կերպ պետք է խրախուսել և նույնիսկ ճնշել, որպեսզի նրանք աշխատեն։

Հայերեն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին