Երևան

Երևանի բոլոր վարչական շրջաններում շների համար նախատեսված զբոսայգիներ կկառուցվեն

1 րոպեի ընթերցում

Երևանի բոլոր վարչական շրջաններում շների համար նախատեսված զբոսայգիներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են  հեշտացնում կենդանասերների առօրյան: 

Նշվում է, որ բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքն ունեն՝ խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն:   

Հատկանշական է, որ Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին կառուցելու հնարավորությունը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում