Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ամերիկյան կողմի հրավերով Վաշինգթոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում