Տնտեսություն

Գնել Սանոսյանն ու Մեհդի Սոբհանին անհրաժեշտ են համարում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանն ու Մեհդի Սոբհանին անհրաժեշտ են համարում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: 

«Ողջունել եմ դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատել եմ պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Գնել Սանոսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ 

Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում