Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 10-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է Հայաստանում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում