ՀՀ դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ համաներում կիրառելու դատարանի որոշումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ համաներում կիրառելու դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։

Դատարանի որոշմամբ՝ Վլադիմիր Գասպարյանից նաև որպես դատական ծախս կգանձվի 200 հազար դրամ։ 

Հանրային մեղադրողը Վլադիմիր Գասպարյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում։  

ՀՀ նախկին ոստիկանապետի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում