Տնտեսություն

Գևորգ Պապոյանի նախագահությամբ ՌԴ-ում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանի նախագահությամբ ՌԴ-ում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ողջույնի խոսքում ասել է Գևորգ Պապոյանը։

Օրակարգային հարցերի թվում են եղել ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում