Իրան

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական ​​պատասխանատու պաշտոնում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում