Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 

ԱՆՈՆՍ

09 հուլիս,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 16:30-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում (Մաշտոցի պողոտա 53, գիտական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը: Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը կներկայացնի գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ բուհերի ղեկավարներ, ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպությունների  և այլ  շահառու կառույցների ներկայացուցիչներ: Հատակագծի շնորհանդեսին կհաջորդի հարցուպատասխան: ՀՀ ԿԳՄՍՆ

 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդիրներն ու աշխատանքային իրավունքների վիճակը» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» /APR Group ՀԿ ղեկավար Լիանա Բալյան:

 

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ՝ «Ալիևի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում» թեմայով։

 

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ կկայանա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով: ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոյի մասնակցությամբ։

 

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «ՀՀ-ի վրա ինչպե՞ս կանդրադառնան մի շարք երկրներում անցկացված ընտրությունները» թեմայով: Իրանում հաղթեցին ռեֆորմիստները, Մեծ Բրիտանիայում՝ լեյբորիստները, Ֆրանսիայում՝ ձախակողմյան ուժերի կոալիցիան, ԱՄՆ-ում կանխատեսում են հանրապետականների հաղթանակը, Հունգարիայի վարչապետը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Ինչպե՞ս կարող են համաշխարհային քաղաքականության այս բոլոր լուրջ փոփոխությունները ազդել Հայաստանի վրա և ինչի՞ն պետք է պատրաստ լինի պաշտոնական Երևանը։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

 

Մշակույթ

Ժամը 10:00-ից «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ միջոցառումները. ժամը 10:00-ին, ՀԲԸՄ /2-րդ հարկ/՝ «GAIFF pro» արտադրական հարթակի բացում, ժամը 15:00-ին, «Մոսկվա» կ/թ-ի կապույտ դահլիճ՝ «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն, ռեժ.Ատոմ Էգոյան, ժամը 16:00-ին, Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճ՝ հանդիպում Քեւին Սփեյսիի հետ, ժամը 17:30-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ «Արխիտեկտոն» ֆիլմի ցուցադրություն, ռեժ. Վիկտոր Կոսակովսկի, ժամը 19:30-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի բացում, Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի ցուցադրություն, ժամը 20:00-ին, Կինոյի տուն, Հ.Մալյան թատրոն՝ «GAIFF pro»-ի ցուցադրություն. «ինչքան որ գիտեմ ինձ», ժամը 21:30-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ Ալան Փարքերի «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմի հատուկ ցուցադրություն, ժամը 22:00-ին, Կինոյի տուն, Հ.Մալյան թատրոն՝ «Դիվային լոգանք» ֆիլմի պրեմիերա:     

 

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Արձակ դաշտեր-2» արդի հայ պատմվածքի անթոլոգիայի շնորհանդեսը: Ներկա գտնվելու և գրքերը ստանալու համար հրավիրում ենք հեղինակներին:  

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում