Քաղաքականություն

Հայաստան կայցելի Սամանթա Փաուերը՝ հաստատելու ՀՀ-ԱՄՆ խորացող գործընկերությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստան կայցելի Սամանթա Փաուերը՝ հաստատելու ՀՀ-ԱՄՆ խորացող գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՄԶԳ-ի «Ինստագրամ»-ի էջում տեղ գտած գրառումից: 

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը»,- նշված է գրառման մեջ: 

Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:

Նա նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում