ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու առաքելության ճանապարհին»,-  մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: 

Իրան

Իրանի նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ

 

Հայերեն English فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն