Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հուլիսի 7–ի ուշ երեկոյան խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի՝ հնարավոր խնդիրներն ու անախորժությունները կանխելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը:

Երեք թեկնածուներ ասել էին, որ իրենք նախընտրական արշավի ժամանակ հարձակումների զոհ են դարձել: 

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտարարել է, որ կիրակի երեկոյան, երբ կհրապարակվեն ընտրությունների արդյունքները, ինքը շատ ուշադիր կլինի անվտանգության հարցում: 

30 հազար ոստիկաններից մոտ 5000-ը կտեղակայվեն Փարիզում և շրջակայքում՝ ապահովելու, որ ծայրահեղ ​​աջերն ու ծայրահեղ ​​ձախերը չօգտվեն իրավիճակից ու խառնաշփոթ չառաջացնեն: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում