ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: A replica of the astronaut capsule is displayed at the Blue Origin site, on the day the Blue Origin's rocket New Shepard blasts off on billionaire Jeff Bezos's company's fourth suborbital tourism flight with a six-person crew near Van Horn, Texas, U.S., March 31, 2022. REUTERS/Ivan Pierre Aguirre/File Photo

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը և ամերիկյան Space Exploration and Research Agency ընկերությունը, որի գործընկերն է ամերիկյան Blue Origin կորպորացիան, համաձայնագիր են կնքել երկրորդ հնդիկ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Մեկ տիեզերագնացի թռիչքի արժեքը 2,5 մլն դոլար է։ Այդ գումարի առկայության դեպքում հնարավոր կլինի տիեզերանավով բարձրանալ ավելի քան 100 կիլոմետր: Տիեզերական թռիչքի ընդհանուր տևողությունը կկազմի 11 րոպե։ Թռիչքի թեկնածուի ընտրությունը կտևի վեց ամսից ոչ ավել։ Առաքելությունը կիրականացվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Առաջին հնդիկ տիեզերագնացը Ռակեշ Շարման էր, ով տիեզերք գնաց 1984 թվականի ապրիլին Союз Т-11 տիեզերանավով խորհրդային տիեզերագնացներ Յուրի Մալիշևի և Գենադի Ստրեկալովի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում