Աշխարհ

Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել

1 րոպեի ընթերցում

Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաագայի արքայական նստավայրի առջև Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորած նոր կաբինետի երդման արարողության ժամանակ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Նիդեռլանդների թագավորական ընտանիքի նստավայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը։ Ցուցարարները կոչ են արել նոր իշխանություններին՝ հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Բողոքի ակցիան, որը վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, անցել է խաղաղ։

Նիդեռլանդների նախարարների նոր կաբինետը՝ վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորությամբ, Հաագայի արքայական նստավայրում երդում է տվել երկրի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին՝ պաշտոնապես ստանձնելով իր պարտականությունները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում