Աշխարհ

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեից:

Նշվում է, որ արկերն իրենցից ներկայացնում են փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ և մեկ անհայտ բալիստիկ հրթիռ։

Նշվում է, որ առաջին հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 05:05-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:05-ին) և թռել է շուրջ 600 կմ, երկրորդը՝ տեղական ժամանակով 05:15-ի սահմանում (Երևանի  ժամանակով 00:15-ին) և թռել է մոտավորապես 120 կմ:

Ենթադրվում է, որ արձակումը տեղի է ունեցել Փհենյանի նախազգուշացումից հետո՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին ի պատասխան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում