Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հուլիս,  2024            

Պետական կառույցներ

9։00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

16:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Տիգրան Մեծի պող., 17 շենք) տեղի կունենա Սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բացումը: Ողջույնի խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որին կհաջորդի ուսուցիչների հետ հարցուպատասխանը: Ծրագրի շրջանակում 60 սփյուռքահայ ուսուցիչներ 14 երկրներից կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող վերապատրաստման մեկամսյա դասընթացներին, որոնք կանցկացվեն 7 ծրագրերով: Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր: ԿԳՄՍՆ 

Մշակույթ

19:00-ին Իգիթյանի անվան կենտրոնում (Աբովյան 13) կկայանա նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցահանդեսի ընթացքում արվեստասերները հնարավորություն կունենան դիտել երջանկահիշատակ արվեստագետի մի քանի տասնյակ աշխատանքներ։ Իրադարձության նախաձեռնությունը Սարկիսյանի ընտանիքինն է։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կտևի մինչև հուլիսի 4-ը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում