Աշխարհ

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ավելացնելով երկու ֆիզիկական անձ և չորս ընկերություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստաթուղթ է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքէջը։

Դրանց թվում են ռուսական կոնտեյներային երկաթուղային փոխադրումների օպերատոր «Տրանսկոնտեյներ» ընկերությունը, ինչպես նաև նրա գլխավոր տնօրեն Միխայիլ Կոնցերևը։ 

Ցուցակում նշված են նաև երեք ընկերություններ, որոնք օգտագործվել են ռուս գործարարների ակտիվները պատժամիջոցներից հանելու սխեմայում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում