ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։

Նա նշել է, որ այդ գործընթացը նաեւ օգուտ կբերի տարածաշրջանին: 

«Կարծում ենք, որ Հայաստան և Ադրբեջան համագործակցությունը կբարելավի ինչպես անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, այնպես էլ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից, այնտեղից Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի գլոբալ շուկաներ ապրանքների տեղափոխման համար։ Դա օգտակար կլինի յուրաքանչյուր երկրի համար և մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։ Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ հետաքրքրված են դրա իրականացմամբ»,- Ջեյմս Օ’Բրայենի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը