Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն: Ներկա կլինի ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը:

Ժամը 13:00-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալեք Մանուկյան 1, գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա միջոցառման բացումը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակության հետ Հայաստան են ժամանելու նաև ԳԴՀ-ում գործող մի շարք անվանի գիտական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա «Արմենպրես»-ի արխիվային բացառիկ լուսանկարների՝ «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսվում է նախարարի ելույթը: Կկայանա նաև մեր նոր կայքի շնորհանդեսը: Կներկայացվի, թե կայքը ինչ նոր թվային գործիքներ է ընձեռում մեր գործընկերներին, ընթերցողներին: Ցուցադրություն մուտքը՝ 17:00-ից:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 20:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում