Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում (Երևան, Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համատեղ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպումը։ Ծրագիրը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար Ալլա Ալեքսանյանը։ Այնուհետև, հանդիպման մասնակիցները ճանաչողական շրջայց կունենան ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու տարածքում։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի, ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ասուլիսը։ Թեմա․ Թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր. ոլորտի խնդիրներն ու իրականացվող աշխատանքները։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։ Թեմա. ՆԳՆ երկու օրենսդրական նախաձեռնությունները. տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը, նախատեսվում է կարգավորել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները։

Ժամը 14:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա մեկնարկային աշխատաժողով եվ ծրագրի խորհրդի նիստ՝ «Հայաստանի առաջին երկամյա թափանցիկության զեկույցի և համակցված՝ Հինգերորդ ազգային հաղորդագրության և Երկրորդ երկամյա թափանցիկության զեկույցի մշակում ՄԱԿ ԿՓՇԿ-ին ներկայացման համար» ՄԱԶԾ-ԳԷՀ/01000596 ծրագիր: Կազմակերպիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Բացման խոսք՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Ն.Նացվլիշվիլի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա.Մեյմարյան, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լ.Ազիզյան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

Ժամը 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ ֆորում 2024»-ը /հունիսի 26-28-ը/: ԱՊՐԻ ֆորումը կմիավորի քաղաքականություն մշակողներին, գիտնականներին, քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին աշխարհի տարբեր հատվածներից: Ֆորումի կենդանի տեսանկարահանումն արգելված է անվտանգության նկատառումներով։ Ցանկացած նյութ, որը կպատրաստվի ֆորումի վերաբերյալ կամ հարցազրույց, որը կարվի ֆորումի մասնակիցների/բանախոսների հետ, պետք է հղում ունենա ԱՊՐԻ Արմենիային։ Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենը և հայերենն են՝ համաժամանակյա թարգմանությամբ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյան, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ