Հունիսի 25-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ
 
Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 414 սրահում տեղի կունենա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
 
Պետական կառույցներ
 
Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստը:
 
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի, բեմադրող խորեոգրաֆ, «Պարարվեստի զարացման կրթամշակութային հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժամանակակից պարերի բաժնի հիմնադիր վարիչ Ռիմա Պիպոյանի ասուլիսը։ Թեմա. «Ոսկոր», «Սգացող կանայք», «Խալի»․ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով։
 
Ժամը 15:00-ին «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի կունենա «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչի 2023-2024 ուստարվա արդյունքների ամփոփիչ արարողությունը։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։ Միջոցառմանն ամփոփվելու են 2023-ի սեպտեմբերից ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագրի առաջին ուստարվա արդյունքները: ՀՀ ԿԳՄՍՆ 
 
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ
 
Ժամը 11:00-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում տեղի կունենա ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: 
 
Ժամը 11:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի Conservatory4 սրահում /Աբովյան փ.,14 շենք/ տեղի կունենա «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկումը: Թեմա՝ «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» Բանախոսներ՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյան, Հայաստանի ֆինանսիստների ասոցացիայի նախագահ Սողոմոն Միրզոյան, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կոստանյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյան, «Սոցիալական արդարություն» նախաձեռնության հեղինակ Շաքե Իսայան:
 
Ժամը 14:00-ին «Ibis Yerevan» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1)
կկայանա ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում (www.juremonia.am) իրականացված «Դատապարտյալների կրթության իրավունքը» ենթադրամաշնորհային ծրագրի փակման արարողությունը, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 19 և բարձր տարիքի դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի ուսումնասիրությանը և վերլուծությանը: Հետազոտության դրամաշնորհատու՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ, հետազոտություն իրականացնող ենթադրամաշնորհատու՝ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ:
 
Ժամը 14:00-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում
տեղի կունենա «Ներսես Մեծ» բարեսիրական կազմակերպության (ԱՄՆ-ի Արևելյան շրջանի ազգային առաջնորդարան) և Հայաստանի գրողների միության հետ համատեղ «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակների հանձնում:
 
Ժամը 18:00-ին Հալաբյան 2Ա հասցեում Թումո լաբերը հրավիրում է լուսաբանելու TUMO Labs x PinpointEyes նախագծի արդյունքում ստեղծված տեխնոլոգիական ակնոցների դեմո օրը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն նորագույն տեխնոլոգիական ակնոցները, որոնք ոչ միայն շտկում են աչքի հիվանդությունները, ինչպիսիք են ստրաբիզմը և ծույլ աչքը, այլ նաև դրանց բուժումն ավելի արագ և արդյունավետ են դարձնում: Բացման խոսք և TUMO Labs-ի ներկայացում TUMO Labs x PinpointEyes շծրագրի ղեկավար Ռուբեն Միրզոյանի կողմից:
 
Ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը. Revival» նախագծի (Հայաստան/Ռուսաստան) ցուցադրությամբ կտրվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի երևանյան ներկայացումների մեկնարկը։ Բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի (Ռուսաստան)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։ SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 24-29-ը։ Այն տեղի կունենա Երևանում և Աշտարակում։ 
 
Մամուլի ակումբներ
 
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում
կկայանա ասուլիս. «ՀՀ արտաքին քաղաքականությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»: ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը կներկայացնի երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իր տեսակետը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը