Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա դրական քայլ է՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչման և անկախ պետություն ստեղծման՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում:

Բահրեյնը Հայաստան կողմից Պաղեստին Պետության ճանաչումը գնահատել է նաև որպես  աջակցություն տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

Հայերեն Русский