Հունիսի 24-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ
 
Ժամը 09:00-ին «Դվին» հյուրանոցում (Seven Visions, Պարոնյան 40) կկայանա Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը։ ՊԵԿ 
 
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Արենիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանի, Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանի ասուլիսը։ Թեմա. Արենի համայնքը ներկայանում է նոր զբոսաշրջության պրոդուկտով․ հունիսի 29-ին կանցկացվի «Տադի շորվա» մշակութային փառատոն:
 
 
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպութներ
 
 Ժամը 10:00-ին «Անի պլազա» բիզնես կենտրոնում կկայանա հայ-վրացական գործարար-համաժողով: 
 
Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում /Տերյան 72/
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակում կազմակերպում է դասընթաց՝ «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով: Դասընթացը կվարեն Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Հանդիպման արդյունքում ձեռք բերված գիտելիքները թույլ կտան ճանաչել Ձեր իսկ իրավունքները և լինել ավելի պաշտպանված կյանքի առցանց և անցանց (օֆլայն) հարթակներում:
 
Ժամը 14:30-ին «Դաբլթրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիզ» սրահում (Գրիգոր Լուսավորչի փող. 4/2) կկայանա Իրազեկ քաղաքացիների միավորման և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Երիտասարդների ներգրավումը ՀՀարտաքին քաղաքական գործընթացներին» խորագրով պանելային քննարկում։ 
 
Ժամը 16:00-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում /Սայաթ-Նովա 4/
Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտը (NIMD) և ՕքսԵՋեն հիմնադրամը հրավիրում են լուսաբանելու «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից։ Ավարտական միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի վերջնական արդյունքները, տեղի կունենա ավարտական վկայականների հանձման պաշտոնական արարողություն, ելույթ կունենան Ակադեմիայի շրջանավարտները և կցուցադրվի «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ, որոշում կայացնողներ, երիտասարդներ, հետազոտողներ և ոլորտին առնչվող այլ փորձագետներ։ Միջոցառման պաշտոնական լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ 
 
Ժամը 18:30-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գրասենյակում (Տերյան 1/1, բն.5)
տեղի կունենա «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում հայտարարված դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Ամփոփիչ նիստի ընթացքում գնահատականների համադրման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 42 հայտերը կճանաչվեն հաղթողներ, որոնց կտրամադրվի 1-ական մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցությունը բիզնեսն ընդլայնելու նպատակով:
 
 
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 16:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում
տեղի կունենա «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասին» նոր օրենքի պաշտոնական ներկայացումը։
 
Մամուլի ակումբներ
 
 
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա. նպաստելով երիտասարդների քաղաքական մասնակցությանը և առաջնորդությանը» թեմայով: Բանախոսներ՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյան, Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Սահակյան, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյան, Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի շրջանավարտ Արևիկ Նավոյան: 
 
 Մշակույթ
 
Ժամը 13:00-ին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում (Արգիշտիի 7)
տեղի կունենա ռուսական մշակույթը, լեզուն և պատմությունը ներկայացնող «Ռուսաստանի հմայքը» յուրօրինակ իմերսիվ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Դուք կտեսնեք 360 աստիճանի ինստալացիա Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին, ինչպես նաև կծանոթանաք ռուսական հեքիաթներին VR սաղավարտի միջոցով: Ցուցահանդեսի շրջանակներում նաև հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի: 374 91 366 639:

Ժամը 11:00-13:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ