Հունիսի 22-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հունիս,  2024                  

Ժամը
Վայրը 
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
 
Պետական կառույցներ
 
 
13:30-ին 
Հանրապետության հրապարակի նախկին ԱԳՆ-ի շենքի մոտից
լրագրողներին կտանեն Դիլիջան, որտեղ կկայանա Միմինո հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոն։ Համակարգող Աշոտ, 099 584 546: 
 
 
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
 
 16:00-ին
Կողբ գյուղում (1-ին փողոց, 35/11 շենք)
Թումոն հրավիրում է լուսաբանելու Թումո Կողբի առաջին հանրային միջոցառումը: Զառա Բուդաղյան, +374 77 332821:
 

17:00-ից
Արմավիր քաղաքի մշակույթի տան հարակից այգում
կկայանա «ՄԻՏՔ» ՀԿ-ի «Ավելի լավ տեղահանված անձանց համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Աշխատանքի և հնարավորությունների տոնավաճառ»։ Միջոցառումը նպատակ ունի մեկ վայրում մեկտեղել Արմավիրի մարզի գործատուներին, հասարակական կազմակերպություններին և աշխատանք փնտրողներին՝ ավելի հեշտ և արդյունավետ դարձնելով միմյանց հանդիպելը և համագործակցությունը։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի համայնքապետարանի և մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։ Այս տարի «Աշխատանքի և հնարավորությունների տոնավաճառ»-ը միտում ունի առավել մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Արմավիրի մարզում ապաստանած անձանց զբաղվածության խթանմանը, այն կրում է՝ «Համերաշխություն և միասնականություն» խորագիրը։ Միջոցառման ավարտ՝ 20։00։ Կոնտակտ անձ՝ Լևոն Չուկակլյան, էլ. հասցե՝ levon.chukaklyan96@gmail.com:
 
 
Մամուլի ակումբներ
 
 14:00-ին
«Փաստարկ» մամուլի ակումբի
հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ տարածաշրջան. աշխարհաքաղաքական զարգացումներ:
 
 
Մշակույթ
 
16:00-ից
«Երազ» այգում
տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերն ունեցող օրը «Երազ» այգում բոլորին կհավաքի Newmag-ը։ Հունիսի 22-23-ը, ժամը 16:00-23:00-ը տեղի կունենա Newmag Summer Fest 2024-ը: Գրքի ու արվեստի երկօրյա փառատոնին սպասվում են գրքի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, գրական միջոցառումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, պոեզիայի ժամ, որոնք կընդմիջվեն համերգային ծրագրերով։ Ամառային 4-րդ փառատոնին Newmag-ը կներկայացնի 4 նոր գիրք՝ ինտերակտիվ շնորհանդեսներով: Երկու հեղինակները՝ Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ-ից, իսկ Դավիթ Ջիշկարիանին՝ Վրաստանից Հայաստան են ժամանել հատուկ Newmag Summer Fest 2024-ին մասնակցելու համար: Բոլոր գրքերը կվաճառվեն մինչև 50 % զեղչով:
 
 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում