Եվրոպական ինդեքսներ - 20/06/24
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հունիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 18254.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.34%-ով և կազմել 7671.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 8272.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 1151.93 կետ: