Պրահայում տղամարդը դանակով հարձակվել է վեց մարդու վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի բենզալցակայանում դանակով զինված տղամարդը հարձակվել է վեց մարդու վրա: Բժիշկները օգնություն են ցուցաբերել երեք տուժածներին, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ հարձակվողը ձերբակալվել է:

«Հունիսի 19-ին Պրահայի 7-րդ Արգենտինյան փողոցում գտնվող բենզալցակայանում 52-ամյա տղամարդը դանակով հարձակվել է վեց անձի վրա։ Երկու հոգի ստացել են մակերեսային վնասվածքներ, որոնց տեղում բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները։ Եվս մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց մարմնի վերին հատվածում լուրջ վնասվածքի պատճառով, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները բերման են ենթարկել հարձակվողին, իսկ նրա գործողությունների պատճառները պարզվում են։

 

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում