Աշխարհ

Ռուսաստանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ից դուրս գալու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտնել է  ԵԱՀԿ ԽՎ-ից  դուրս գալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Kommersant-ը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հայտարարել է այդ կապակցությամբ օրինագծի պատրաստման մասին։

ԵԱՀԿ-ում ընդգրկված են 57 երկրի ներկայացուցիչներ։ Դրանց թվում են՝ ԱՄՆ-ը, Կանադան և բոլոր եվրոպական պետությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վեց երկիր: Ռուսաստանը կազմակերպության անդամ է դրա ստեղծման օրից՝ 1975 թվականից:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում